Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումը շոու կազմակերպելու փորձ է. այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իշխանություններին պետք է՝ շեղել հանրության ուշադրությունը։ Եվ Դավիթ Տոնոյանը, եւ այլ բարձրաստիճան զինվորականներ, եթե ծանուցում ստանային, ապա հանգիստ կգնային ԱԱԾ։ Ավելորդ խուզարկություններ, ավելորդ հռետորաբանություն»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ բանակի նկատմամբ հռետորաբանությունը իշխանության համար գործիք է դառել։
Սեյրան Օհանյանի գնահատմամբ, իշխանությունները խոսում են բանակի թերությունների մասին, ինչը ձեռնտու է միայն թշնամուն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ