Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման գործով հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը․ «Ապառաժ»

Հոկտեմբեր 05,2021 16:40

ԱՀ դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված է քրեական գործ, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականությունը, Արցախի ինքնիշխանությունը խախտելու դեպքին և քննարկում է Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև նախագահի կողմից Արցախի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելուն ուղղված աշխատանքի բավարարության կամ անբավարարության հարցը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ հարցազրույցում նշել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով դատախազության կողմից ԱՀ նախագահի հարցաքննության մասին հարցին:

Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 2021թ. դեկտեմբերի 16-ի ուղերձի՝ ստեղծված իրավիճակի մեղավորների ու պատասխանատուների մասին հարցին՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ նման դեպքերի առնչությամբ պետք է իրականցնել քրեական վարույթ, որը և իրենց կողմից իրականացվում է:

«Հիմա ո՞վ է մեղավոր, ովքե՞ր են պատասխանատու, ովքե՞ր են՝ պատասխանատու լինելով՝ կատարել դիտավորյալ հանցավոր արարք կամ անզգույշ արարք: Կարող է լինել նաև, որ անձն իրենից կախված և իր վրա դրված պարտականությունները պատշաճորեն կատարել է, սակայն որևէ կերպ չի կարողացել կանխել հետևանքները: Սրանք հարցեր են, որոնց հնարավոր է միայն բազմակողմանի քննություն անելուց հետո պատասխանել: Նման ինֆորմացիա ունենալու դեպքում պատասխանատուն որպես մեղադրյալ ներգրավված կլիներ:

Չեմ կարող մեկնաբանել նախագահի նման հայտարարությունը և չեմ կարող ասել, թե նախագահն ինչ նկատի ուներ, բայց բոլոր դեպքերում մենք ունենք հարուցված քրեական գործ, որի առնչությամբ էլ կատարվում է նախաքննություն»,- նշել է ԱՀ գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ իր հայտնի ուղերձում ԱՀ նախագահն ասել էր, որ Սահմանադրությամբ ինքն ԱՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, բայց բավարար ներքին ու արտաքին լծակներ չի ունեցել իր գործառույթներն իրականացնելու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031