Հոկտեմբերի 4-ին Կոմիտաս միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում ՀՀ նախագահական պալատում` ՀՀ նախագահի հովանու ներքո կայացավ դաշնամուրային երաժշտության երեկո, հանդես եկավ Դիանա Սահակյանը (Գերմանիա):
Ծրագրում Կոմիտաս էր, Դեբյուսի եւ Ռախմանինով:
«Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գործունեությունը այս օրերին բավական բուռն է` կապված թե կենսագրական տվյալների հետ, թե հրատարակությունների, թե Կոմիտասյան գործերի կատարողական արվեստի հետ: Այս երեկոն հերթական բարձրարժեք հանդիպումն էր նախագահական սրահում, որտեղ պատվավոր հյուրերի հետ միասին ներկա է նաեւ նախագահը: Կոմիտասի դաշնամուրային գործերը մեր դաշնամուրային գրականության զարդն են:
Կարդացեք նաև
Փոքրիկ մի ժողովածու է, բայց շատ նշանակալի է եւ ամբողջ համաշխարհային դաշնամուրային գրականության մեջ առանձնանում է իր արտակարգ նրբահյուսությամբ, միաժամանակ սպառիչ համապատասխանություն ունի այն ժողովրդական գործիքների հետ, որոնցից ինքը քաղել-բերել է այս ամենը»,-լրագրողների հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դիանա Սահակյանի լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից