Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում․ Ermenihaber.am

Հոկտեմբեր 05,2021 16:19

Ermenihaber.am – Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում):

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել:

Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի փաստաթղթերում» ներառված Թուրքիայի քաղաքացիներին և թուրքական կազմակերպությունները, ուսումնասիրի նրանց առևտրային գործունեությունը, ինչպես նաև հստակեցնի, թե ինչ կարգ պետք է կիրառվի օֆշորային գոտիներում արված գործարքների հարկումը սկսելու համար:

Օֆշորային գործարքների մասին նոր թղթապանակը, որտեղ 12 միլիոնից ավելի փաստաթուղթ կա, երբևէ արված ամենամեծ արտահոսքն է, որի շնորհիվ բացահայտվել են աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և գործարարների գաղտնի գործարքներն ու ակտիվները:

Թուրքիայից ևս ներկայացուցիչներ կան «Պանդորայի փաստաղթեթերում»: Նշվում է 220 անուն, որոնց շարքում ամենանշանակալին Թուրքիայի ամենահարուստ ընկերություններից «Rönesans Holding»-ի անունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031