Aravot.am-ի տեղեկություններով, Լեւոն անունով մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Ազատության հրապարակում` Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի վրա սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող գրառումներ են կատարել:
Զանգից հետո ժամանել է հետաքննիչը եւ քաղաքացուց հաղորդում է ընդունվել կատարվածի մասին: Ներկայումս նախապատրաստվում են նյութեր: