ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր մոտեցավ ԱԺ ամբիոնին ու բողոքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից: Ընդդիմադիրները քննարկվող հարցերը մի կողմ թողել ու քննարկում էին Փաշինյանի խոսքերը՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերաբերյալ, հետո ելույթներ ունենում պատերազմի հետեւանքների մասին:
Աղազարյանը նեղված էր. «Պարոն Ռուբինյան, հիմա մի հատ բան ցույց կտամ, որ հուսով եմ, կլինի վերջինը այս ամբիոնից: Կա «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որտեղ հստակ նշված են նիստը վարելու կանոնները: Պարո՛ն Ռուբինյան, մենք արդեն բավականին երկար ժամանակ ճանաչում ենք իրար, ես վստահ եմ, դուք իմ նկատմամբ հաստատ համոզմունք ունեք, որ ես համարվում եմ պարտաճանաչ, պատասխանատու մարդ, ինչպես նաեւ կարգապահ պատգամավոր: Եվ ես միակը չեմ, փառք Աստծո, շատերն են, բայց դուք մեզ շահագործում եք: Դուք, ԱԺ նախագահը եւ մյուս փոխխոսնակները մեզ շահագործում եք, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ շեղվեն քննարկվող հարցի էությունից: Նայեք աշխատակարգի օրենքը եւ արգելեք, դա բերում է լրացուցիչ լարվածության: Լրացուցիչ օջախ է առաջանում առանց այդ էլ դեռ հարաբերությունները մեր ընդդիմադիր գործընկերների հետ չճշտած որոշ հարցերում: Կանխարգելե՛ք դա: Օրենքների ընդունման որակն է ընկնում, արգելե՛ք, կոչ եմ անում, թույլ մի տվեք, որ պատգամավորները շեղվեն հարցի էությունից»:
Ռուբինյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ մենք այստեղ պետք է բռնապետական կարգեր հաստատենք, փորձում ենք լինել լիբերալ ու հնարավորություն տալ, որ պատգամավորները արտահայտվեին»:
«Հայաստան» խմբակցությունից Վարդեւանյանը Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ դուք նախկինում հետեւե՞լ եք Նիկոլ Փաշինյանի ելույթներին: Աղազարյանը պատասխանեց, որ իհարկե, հետեւել է. «Հո մենք չե՞նք ասում, որ Նիկոլ Փաշինյանը անսխալական է եղել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ