Լրահոս
Օրվա լրահոսը

Netflix-ով ֆիլմ դիտելը, ֆեյսբուքով ֆիզիկական անձանց համար գովազդ տեղադրելը կհարկվի. Բադասյան

Հոկտեմբեր 05,2021 15:29

«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով այն, ասաց, որ նախագծով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների հարկումը, որոնք իրականացնում են ֆիզիկական անձինք, ոչ ռեզիդենտ կազմակերպությունները: Օրինակ, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի ծառայությունների մատուցումը ինտերնետով հարկվելու է: Խոսքը ինտերնետով ապրանքների գնման ծառայությունների մասին չէ:

Բադասյանը թվարկեց, թե որ ծառայություններն են հարկվելու. «Այդպիսի ծառայություններն են ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը, կրթության ոլորտի ծառայությունների մատուցումը տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով, ինտերնետով ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման առաջարկությունների տեղադրման մասով, ֆիլմեր դիտելու համար նախատեսված ծառայությունները, օրինակ, Netflix-ում, ֆեյսբուքով ֆիզիկական անձանց համար գովազդ տեղադրելը եւ այլն: Հաշվարկվելու է ԱԱՀ-ի վճար»:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց, թե որքա՞ն գումարի մուտք կլինի այս օրենքի արդյունքում Բադասյանը պատասխանեց, որ բյուջեի համար բավականին նշանակալի գումարի մասին է խոսքը, բայց կոնկրետ թիվ չի կարող հնչեցնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031