Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես ադրբեջանական գործակալ լինեի, Ազգային ժողովից կունենայի այն ելույթը, որը հենց նոր ունեցաք». Ռուբինյանը՝ Անդրանիկ Թեւանյանին

Հոկտեմբեր 05,2021 15:11

«Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է: Եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին, ցավոք, կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով. «Պարո՛ն Թեւանյան, ո՞նց էր ասում ձեր առաջնորդը՝ եթե ես թուրքական գործակալ լինեի, այսպես կանեի: Եթե ես ադրբեջանական գործակալ լինեի, Ազգային ժողովից կունենայի այն ելույթը, որը հենց նոր ունեցաք, որովհետեւ մեկին մեկ կրկնեցիք այն թեզերը, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը հնչեցնում է պատերազմի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի եւ ըստ ձեզ, պատերազմը հրահրել է Հայաստանը, ապակառուցողական հայտարարություններ արել է Հայաստանը,, չգիտեմ, դուք այդքան հեռու կգնաք, թե չէ, բայց իրենք նաեւ ասում են՝ հարձակվել է Հայաստանը: Հուսով եմ այդ տիպի աբսուրդի ականատես չենք լինի, չնայած ես սկսել եմ նաեւ հավատալ, որ դրան ականատես կլինենք: Ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության եւ ի հեճուկս ձեզ, այն թեզը, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, չի գտնելու որեւէ աջակցություն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում: Ագրեսորը Ադրբեջանն է եւ ես հույս ունեմ, որ Իլհամ Ալիեւը եւ դուք դա կհասկանաք եւ կընդունեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031