Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Իշխանությանը կոչ եմ անում ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը փոխել»

Հոկտեմբեր 05,2021 14:59

Փաստաբանների պալատի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ հեռանալով ուզում է կոչ անել իշխանությանը` ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը փոխել:

«Մենք ունենք Փաստաբանության մասին օրենքի նախագիծ, որը շատ կարեւոր հարցեր էր լուծում, այդ թվում՝ փորձում էր բեռնաթափել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, նոր հարթակ էր ստեղծվում, նոր կարգավորումներ: Նախագիծը հավանության արժանացավ իշխանության կողմից, ուղարկվեց ԱԺ: ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությունը տվեց, առաջին ընթերցումով անցավ: Երկրորդ գլխադասային հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ մերժվեց: Մեր կարծիքով՝ պատճառն այն էր, որ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր վարչապետի` դատարանները շրջափակելու հայտարարությունը»,-նշեց Արա Զոհրաբյանը:

«Մենք միշտ դատավորներին պաշտպանել ենք, քանի որ հասկացել ենք, որ եթե ուժեղ դատարան չունեցանք, մեր մասնագիտությունն անիմաստ է դառնալու: Եթե փաստաբանն իր գիտելիքի, հմտության վրա հույսը չի դնելու, ուրեմն իզուր է լինելու մեր մասնագիտությունը: Այնպես որ, դատավորների իրավունքների համար պայքարելով` մենք պայքարում ենք մեր եւ մեր վստահորդների իրավունքների համար»,-ընդգծեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031