Ուշադրություն
Հոկտեմբերի 05-ի երեկոյան ժամերին, 06-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 05-ի ցերեկը, 06-ին, 07-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 07-ի ցերեկը, 08-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 05-ի ցերեկը, 06-ին, 07-ի գիշերը շրջանների զգալի մասում, 07-ի ցերեկը, 08-09-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 05-ի ցերեկը, 06-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 28․0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2․6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 15․1°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ