«Ընտրությունները ցույց կտան, թե ով, ում են, ինչ են ասում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ուժը ներկայացնող սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ չհամաձայնելով եւ չընդունելով լրագրողների այն դիտարկումները, որ Սյունիքում իրեն չեն ընդունում, իր կարծիքի հետ հաշվի չեն նստում:
Հարցին ի պատասխան, եթե Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված չլիներ եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացվեր, ՔՊ թեկնածուի շանսերը ինչպիսի՞ն կլինեին, Արմեն Խաչատրյանը նախ հայտարարեց, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում, որ նա մի շարք քրեական հոդվածներով է անցնում, լրագրողներին էլ խորհուրդ տվեց՝ բարի լինել եւ լուսաբանել դրանք: Ապա նկատեց, որ Առուշ Առուշանյանը եւ մյուսները ազատության մեջ են եղել ԱԺ ընտրությունների ժամանակ եւ արդյունքը տեսել են բոլորը:
Հարցին, որ պատգամավորը Սյունիքում զբաղված է իշխանական թեկնածուի քարոզով, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքն իր գործառույթները լավ գիտի եւ միայն դրանցով է զբաղված:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ