Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք / և համապատասխան ստուգաթերթի պահանջների համաձայն ստուգում է իրականացրել Երևան քաղաքի Սարյան փ. 19-21 3 հասցեում գործունեություն ծավալող «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ում:
Ստուգման արդյունքում բացահայտվել է, որ վերը նշված ընկերությունը իրացնում է «Oden`s»,«Lenny»,«Ving»,«Bull Dog» և«Siberia» տեսակների ծամախոտեր, որոնք համաձայն օրենքի Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված է:
Փաստի առթիվ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ Ոստիկանություն և ՀՀ ՊԵԿ:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ»
Կարդացեք նաև
Հարգելի՛ քաղաքացիներ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է Ձեզ զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ օրենքով արգելված ծամախոտ գնելուց, ինչպես նաև նմանատիպ արտադրանք հանդիպելու պարագայում անհապաղ զանգահարել 010-23-56-00 հեռախոսահամարին:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին