Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ականապատ դաշտերի քարտեզների տրամադրմանը Ալիևի «ադեկվատ պատասխանը» ենթադրում է հայ ռազմագերիների վերադարձ, ընդ որում՝ բոլոր ռազմագերիների. «Փաստ»

Հոկտեմբեր 05,2021 11:42

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է ականապատ դաշտերի ունեցած բոլոր քարտեզները իր հետ տանել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, և Ադրբեջանի նախագահին կոչ է արել իր հետ բերել բոլոր գերիներին: Դրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ և խոստանում է «ադեկվատ պատասխան», եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները։

Այս ամենից որոշակի հարցեր են ծագում: Առաջին հերթին արդյո՞ք ականապատ դաշտերի քարտեզների տրամադրմանը Ալիևի «ադեկվատ պատասխանը» ենթադրում է հայ ռազմագերիների վերադարձ, ընդ որում՝ բոլոր ռազմագերիների: Բանն այն է, որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, կան «օրենքներով դատված հանցագործներ»: Իհարկե, այստեղ հնարավոր է այդ մարդկանց էքստրադիցիա իրականացնել՝ հետագա պատիժը Հայաստանում կրելու համար, թեպետ նրանք, անշուշտ, հենց ռազմագերիներ են:

Կարևորը՝ նրանք վերադառնան: Աստված տա այդպես լինի: Չնայած, կրկնենք, անհայտ է Ալիևի «ադեկվատ պատասխանի» բովանդակությունը: Երկրորդ հերթին՝ արդյո՞ք Հայաստանը ունի Ալիևի նշած «ականապատ դաշտերի այն հստակ քարտեզները, որոնց վրա նշված են բացարձակ բոլոր ականապատ վայրերը»: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, և չի էլ կարող ունենալ: Բանն այն է, որ Հայաստանը չի կարող ունենալ 1992-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմի ընթացքի բոլոր ականապատումների քարտեզները, քանի որ առաջին հերթին այն ժամանակ ականապատումները հիմնականում անկանոն էին, հաճախ առանց քարտեզագրման, իսկ երկրորդ հերթին՝ անվտանգության գոտու տարածքը այն ժամանակ եղել է առաջնագիծ, և այնտեղ ականապատում է իրականացրել ինչպես հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը, ընդ որում՝ վերջինս ավելի շատ:

Ծագող երրորդ հարցը ոչ պակաս հետաքրքիր է: Ինչո՞ւ է Ալիևը այդքան «բարիացել»:

Կամո ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031