Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, ի՞նչ են կառուցում այնտեղ, որեւէ մեկը պատկերացում ունի՞». Աննա Գրիգորյան

Հոկտեմբեր 05,2021 11:15

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ընդդիմությունը դժգոհեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խոստացել են փակ հանդիպում կազմակերպել Սյունիքի սահմանի, ադրբեջանական ոստիկանական կետերի տեղադրման հետ կապված հարցերը քննարկելու, բայց մինչ օրս չեն արել դա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխանությունը միշտ հորդորում է, որ նման հարցեր ոչ թե բաց նիստերի ժամանակ քննարկեն, այլ ուրիշ ձեւաչափով, որպեսզի թշնամին չիմանա «Մենք սա ենք ուզում, ոչ թե հրապարակային շոուի տարրեր պարունակող գործողություններ: Այն, ինչ կատարվում է Սյունիքում, տարբեր դերակատարում ունեցողների հայտարարությունների առումով, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց հարցադրում անելու գործիքից օգտվել, Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Լավ, ենթադրենք հարցադրում տվեցինք, հետո, ինչպես հաճախ պատահում է, Նիկոլ Փաշինյանը տարբեր ամբիոններից սկսում է մեղադրանքներ հնչեցնել անհիմն, մերկապարանոց, հելնենք մե՞նք էլ պատասխաններ տանք: Դա աշխատելաոճ չի, եթե այդ ոճն եք որդեգրում, մենք էլ կարող ենք ավելի ոչ համարժեք ոճ որդեգրենք»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զարմացած էր, որ նման մարտահրավերներ ունեցող երկրում Ազգային ժողովի օրակարգում «Հարկային օրենսգրքի փոփոխություններ ու «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխությունների հարցն է. «Վստահաբար, սրանք չեն մեր թիվ մեկ օրակարգային խնդիրները: Սյունիքում իրավիճակը որեւէ դրական առաջընթաց չի ունեցել նախորդ նստաշրջանից հետո: Ընդհակառակը, այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, ի՞նչ են կառուցում այնտեղ, որեւէ մեկը պատկերացում ունի՞ ինչ են կառուցում ու ի՞նչ նոր վտանգ կարող է դա ստեղծել մեր հայրենակիցների համար»:

Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ երբ ադրբեջանական մաքսակետերի մասին ահազանգում էին, նորից անտարբեր էր իշխանություն, դրանից հետո նույնիսկ քաղաքացիներ առեւանգեցին այդ ճանապարհից. «Մենք դիմել ենք ՊՆ-ին, ԱԱԾ-ին, տարածքային կառավարման նախարարություն, ոստիկանություն, որ պարզաբանեն՝ ինչպե՞ս պետք է նշված ճանապարհահատվածում երթեւեկություն կազմակերպվի: Բոլոր այս գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ մեր լիազորություններից դուրս է: Ո՞վ է պատասխանատվություն կրում մեր քաղաքացիների անվտանգության համար, կա՞ գերատեսչություն: Ցավալիորեն, մարդիկ, որոնք 3 տարի առաջ ասում էին մենք ենք տերը մեր երկրի, այսօր ոչ երկրին են տեր, ոչ ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031