Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Գերիները ենթակա են վերադարձման՝ առանց վերապահումի. մնացյալն արդեն շանտաժ է և պատանդառություն. «168 ժամ»

Հոկտեմբեր 05,2021 10:56

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին և իր հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսել է Իլհամ Ալիևը։ Փոխարենը՝ Փաշինյանը կոչ է արել Ալիևին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի հայ համայնքի հետ Վիլնյուսում կայացած հանդիպմանը հետևած հարցուպատասխանի ժամանակ։

168.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ «քարտեզներ՝ գերիների դիմաց» առաջարկին:

Հարցին, թե հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով արդեն իսկ նախատեսված էր գերիների վերադարձ, սակայն ցայսօր Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, ի՞նչ երաշխիք կա, որ, օրինակ, քարտեզների դիմաց գերիները կվերադարձվեն, իրավապաշտպանը պատասխանեց. «Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ գերիները ենթակա են վերադարձման՝ առանց վերապահումի: Եվ նաև՝ այն փաստաթղթով, որ ստորագրվել է մարտական գործողությունների ավարտից հետո, որ պահվող անձինք վերադարձվեն: Մնացյալն արդեն շանտաժ է և պատանդառություն»:

Նկատենք, որ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ մեղադրել են գործող իշխանություններին՝ ի սկզբանե գերիների վերադարձի բանակցությունները ձախողելու մեջ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031