Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը. ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2021 10:40

ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան:

Մենք գրել էինք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ` միայն իշխանական պատգամավորներն են ընդգրկվել պատվիրակության կազմում: ԱԺ նախագահի խոսնակն ասել էր, թե սա մասնավոր հրավեր է ԱԺ նախագահին, եւ նա է որոշել, թե ում հետ մեկնի․ ընդդիմությունից որոշել է մարդ չտանել: Սակայն երեկ հանդիպման լուսանկարներում տեսանք նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պարզվեց՝ պատվիրակության կազմում է նաեւ Իշխան Զաքարյանը։

Թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում, եւ ինչու նրանց անունները չէին ընդգրկվել պատվիրակության կազմի հրամանում, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Խնդիրն այն է, որ այս եւ այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել են այն պատգամավորները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է, եւ հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով: Հրավեր եղել է «Հայաստան» դաշինքի անդամներին, նրանք, սակայն, հրաժարվել են միանալ ԱԺ պատվիրակությանը։ Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը, եւ նրանք ներկայացված են պատվիրակության կազմում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031