Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական համալսարանում ձեզ ոչ միայն սովորեցնում են իրավաբանություն, այլ սովորեցնում են մտածել, ինչը հազվադեպ երեւույթ է». Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 04,2021 20:20

Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպել էր «Իրավունքի գիշեր» միջոցառման միջազգային առաջին թողարկումը, որին մասնակցում է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարը նախ ներողություն խնդրեց, որ ֆրանսերեն չի կարող ելույթ ունենալ, թեեւ երկամսյա ուսուցում է անցել ու որոշ բառեր հասկանում է: Կարեն Անդրեասյանը հիշեց, թե վերջին շրջանում ինչպիսի աջակցություն է Ֆրանսիան ցուցաբերել Հայաստանին ծանր շրջանում ու առհասարակ: Անդրադառնալով ֆրանսիական համալսարանի իրավաբանական կրթությանը՝ նախարարն ասաց, որ այդ ֆակուլտետը մեր երկրում այդ ոլորտում լավագույն կրթություն տվող եռյակում է հաստատապես: Նա ասաց, որ դա նաեւ որպես գործառու է ասում, երբ որեւէ CV-ի մեջ տեսնում են, որ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է, ուրեմն գիտեն, որ որակյալ մասնագետ է: Ավելին՝ այն մասնագետները, որոնց ինքը հրավիրել է, 90 տոկոսը հենց Ֆրանսիական համալսարանն են ավարտած եղել. «Ֆրանսիական համալսարանում ձեզ ոչ միայն սովորեցնում են իրավաբանություն, այլ սովորեցնում են մտածել, ինչը հազվադեպ երեւույթ է մեր կրթական համակարգերում: Նախարարությունը սկսել է մի հսկայական բարեփոխումների փաթեթ, ծրագրեր, մենք սպասում ենք ձեր բոլորի միանալուն: Ծրագրերը տեւելու են մեկ հնգամյակ ու ուսանողները կհասցնեն միանալ: Մեր երկրի դատաիրավական համակարգը դարձնենք այնպիսին, ինչպիսին ձեր համալսարանի իրավաբանական ֆակուլտետն է»:

Հետո Կարեն Անդրեասյանը պատմեց, որ երբ գնացել է արդարադատության նախարարություն՝ հանդիպելու նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հետ, նրա աշխատասենյակից դուրս է եկել Ֆրանսիական համալսարանի ռեկտորը: Բադասյանը նրա հետ ստորագրել էր հուշագիր: Կարեն Անդրեասյանը խոստացավ. «Ուզում եմ հավաստել, որ պարոն Բադասյանի ստորագրած հուշագիրը ավելի քան ուժի մեջ  է ու այն դարձնելու եմ իմ առաջնահերթ գործերից մեկը, աջակցեմ որքան հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031