Առաջիկայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման տեղեկություն հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն արդեն այս տարի անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսային բանակցություն, առաջիկայում նախապատրաստվում է նոր հանդիպում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
Ավելի ուշ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է այդ տեղեկությունը:
«Անձնական հանդիպում է նախապատրաստվում: Ժամկետների մասին կտեղեկացնենք»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ