Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 04,2021 18:19

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Կապիտուլյանտն այսօր նորից հին երգերն է երգում Շուշիում բնակելի տներ «չկառուցելու» մասին։ Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել։

Շուշին վերականգնելու, զարգացնելու, վերաբնակեցնելու, նրանում բնականոն քաղաքացիական կյանք ապահովելու համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։

Ընդհուպ մինչև հայտնի դարձած և միջազգային ճանաչում ձեռքբերող թանգարաններ են բացվել, մշակութային և զբոսաշրջային կենտրոններ են ստեղծվել։ Շուշին վերագտել էր իր հայկական շունչն ու դեմքը։ Բազմաթիվ սոցիալական բնակարաններ են շահագործման հանձնվել, զինծառայողների համար իրականացվել են բնակարանային տարբեր ծրագրեր։ Անհատ մարդիկ և բիզնես սեկտորը հարյուրավոր շինարարական ծրագրեր է իրականացրել։ Քաղաքի բարեկարգման աշխատանքներն ամեն տարի առաջ էին գնում և այլն։

Ժամերով կարելի է խոսել նախորդ 25 տարիներին, Շուշիում, Հադրութի շրջանում, Թալիշում, Մատաղիսում, Քարվաճառում և կապիտուլյանտի կողմից հանձնված այլ բնակավայրերում իրականացված վերանորոգչական աշխատանքների ու կառուցապատումների մասին։

Կամ, եթե նույնիսկ, ենթադրենք բացարձակ ոչինչ չի արվել, դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ պետք է քաղաքը տայիր թուրքին։ Նիկոլի հենց այս հարցադրումը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի սկզբանե նպատակ ուներ թուրքին տեսնել Շուշիում։

Հարցն այն է, որ կապիտուլյանտն Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը։

Ինձ հիմա հետաքրքիր է, թե ինչ է ասելու այս առումով Արցախի գործող նախագահ, շատ երկար տարիներ Արցախի վարչապետ Հարությունյանը։ Ինքը համաձա՞յն է արդյոք կապիտուլյանտի այս քննադատությանը, որի ուղիղ հասցեատերը նաև ինքն է (որպես Արցախի վարչապետ)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031