ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Բոլորին հասկանալի է, որ մինչ այժմ երկրների միջև բազմաթիվ չլուծված հարցեր կան: Դա երկար գործընթաց է, և այդ խնդիրները կարգավորելու համար կպահանջվեն հանդիպումներ և համատեղ աշխատանք»,- ասել է դեսպանը լրագրողներին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն՝ երկու երկրների միջև խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ