Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը Շուշիի մշակույթի տանը ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա բաժինների 27 ծառայողներ զոհվեցին թշնամու արձակած հրթիռի պայթյունից։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն