Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞վ է փայ մտել». Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մասին

Հոկտեմբեր 04,2021 16:40

«Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ տասնամյակներ շարունակ այդ կոմբինատը կապվում էր իր անվան հետ:

Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ կոմբինատի 25 տոկոսն անցնում է կառավարությանը:

«Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է այսպիսի կարգ, եւ բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։ Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում եւ ֆինանսական հոսքերին հետեւելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031