Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում այդ կարծիքը…Պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը». Ղալումյան

Հոկտեմբեր 04,2021 16:35

Պարտությունից հետո ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում բանակցել, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց՝ ծնկած վիճակում բանակցելը հարմար դիրք չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց. «Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում ես այդ կարծիքը»: Զարմանքին՝ ձեզ պարտված չե՞ք համարում՝ Ղալումյանը պատասխանեց. «Այո, պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, այնպես էլ ամբողջ պետությանը»:

Հարցին՝ այդ պարտված դիրքերից ինչպե՞ս եք պատրաստվում սահմանազատման աշխատանքներ իրականացնել՝ Ղալումյանը պատասխանեց. «Այդ գործընթացը որ սկսվի, բոլորդ դրան հետեւելու հնարավորություն կունենաք:

Լրագրողները փոխանցեցին «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի խոսքը՝ «ինչպես պատահեց, որ «ոչմիթիզականը», «գելխեղդը» ընդամենը 1 տարի անց դարձավ ամեն գնով խաղաղություն մուրացող»: Ղալումյանն արձագանքեց, որ Ջուլֆալակյանին մեկնաբանելու անհրաժեշտություն չի գտնում. «Հենց դրա համար էլ հիմա մեր գործընկերը չի: Ինչի՞ մասին է ահազանգում: Որտեղի՞ց է ահազանգում, ինձ կարա՞ք ասեք՝ Ամերիկայի՞ց: Հանգիստ իր գործերով թող զբաղվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031