Այսօր ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ պատրաստ է բոլոր քարտեզները տալ Ադրբեջանին՝ գերիների դիմաց՝ ասաց, որ այդ քարտեզները մեզ պետք չեն, ականապատված տարածքները գտնվում են Ադրբեջանի գրաված դիրքերի թիկունքում. «Մեզ պետք չեն, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել, փոխարենը ստանալ բոլոր գերիներին»:
Հիշեցրին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանն արդեն պարտավորվել է վերադարձնել բոլոր գերիներին: Ղալումյանը պատասխանեց, որ երաշխիք է պետք ստանալ, նոր հանձնել քարտեզները. «Մի տարի անցել է ու այնպես չի, որ այդ գործընթացը տեղում կանգնած է եղել: Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չենք տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ