Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն դադարեցրեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները

Հոկտեմբեր 04,2021 16:07

Քիչ առաջ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն, ընթերցելով ԲԴԽ որոշումը, հայտարարեց. «ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով: Որոշումը վերջնական է»:

Հիշեցնենք՝ Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Ուսումնասիրելով վերոնշյալ դիմումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031