«Ընտրության մասնակցած բոլոր կողմերը, այո, ձգտել են իշխանության: Հակառակ դեպքում՝ ինչի՞ են մասնակցել ընտրությունների»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սլաքներն իր կողմն ուղղեց՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից, եթե ընդդիմադիրները համախմբվեն այդ գաղափարի շուրջ եւ դրանից հետո չձգտեն իշխանության:
Հիշեցնենք, հետպատերազմյան շրջանում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր խոսել երեք նախագահների պատերազմի օրերին կայացած հանդիպման մասին՝ ասելով, որ ինքն առաջարկել է, որ երեք նախագահները չձգտեն իշխանության. Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել:
Մեր մյուս հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցո՞ւմ են, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ կապը կա, բայց պլանավորված գործողություններ չկան: Նաև խորհրդարանական խմբակցություններն են շփվում, բայց դրանից դուրս այլ բան չկա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ