«Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
Նա նշեց, որ այդ ճանապարհն անցնում է ադրբեջանական սահմանով: Հարցին՝ այսինքն, ընդունում եք ադրբեջանական թե՞զը՝ նա պատասխանեց. «Ես չեմ ընդունում, դա քարտեզներն են նշում»:
Իսկ թե ո՞ր քարտեզների մասին է խոսքը՝ Ղալումյանը չպատասխանեց:
Նրա խոսքով՝ «որեւէ իշխանություն ճանաչո՞ւմ եք, որ տրամադրվածություն է ունեցել տարածքներ կորցնի», իսկ երբ հիշեցրին,որ ձեր իշխանությունը կորցրել է տարածքներ՝ Ղալումյանը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք խոսում էիք անկլավների մասին, երբ դեռ չկա սահմանագծում, սահմանազատում, դուք ի՞նչ իրավունքով էիք անկլավներից խոսում՝ Ղալումյանը պատասխանեց. «Ես անկլավ բառ չեմ օգտագործել: Այդ հարցին ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հիշեցնենք, որ Ղալումյանը ավելի վաղ հայտարարել էր. «Տավուշի մարզում ե՛ւ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, ե՛ւ կան հայկական տարածքներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ