Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը հաշվի է նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում, ստիպված է լինելու». Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2021 15:45

«Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ, իրենց ամբողջ գործունեությունը կառուցված է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրա, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել և մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապես ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, որ դա իրատեսական է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը 30 տարի շարունակ խոսում էր Արցախի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին, իսկ պատերազմի օրերի կրավորական կեցվածք էր ընդունել և, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր Շուշին ու Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին, արդյոք նկատի ուներ, որ դա հնարավոր է անել Մինսկի խմբի շրջանակներում:

«Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է , բայց ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը լրիվ ուրիշ դիրքերում է հայտնվել այս բանակցային գործընթացում, ակնհայտ է նաև, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան մեծացրել են իրենց ազդեցությունը: Շատ դժվար է հիմա ասել, թե ինչի՞ կարելի է հասնել. սա կախված է մի շարք հանգամանքներից և հետագա զարգացումներից և տարածաշրջանային, և գլոբալ տեսանկյունից: Ուղղակի պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է ինչ որ բան փոխել, և պետք է Հայաստանն իր եղած հնարավորություններով մտնի այս գործընթացի մեջ և վերցնի իր վրա պատասխանատվությունը: Հիմա այս հանգամանքներից ոչ մեկն այսօր չկա: Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես այժմ է, որևէ հույս լինել չի կարող: Ամեն դեպքում, երաշխավորվա՞ծ է որևէ բան՝ ոչ, բայց այն ինչ ունեք այսօր երաշխավորված ձախողում է, նաև՝ ապագայում: Հիմա փորձե՞նք դա անել, թե՞ չփորձենք, իհարկե պետք է փորձել, այլ ոչ թե Արցախի հարցն ամբողջությամբ գցել Ռուսաստանի գրպանը: Ռուսաստանն այս պատերազմից հետո շատ ավելի է հաշվի նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում, ստիպված է լինելու»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031