Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախի նախագահականի շենքում ամբողջ պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը». Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2021 15:28

«Ես կարող եմ եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետևյալն են․ Ջեբրայիլից մինչև Շուշի՝ Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր… հասել են մինչև Քարինտակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա սրա բացատրությունը չունի. «Հարցրել եմ տարբեր զինվորականների: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղությամբ պատասխանատու: Երբ այս ամենը համադրում ես, դու տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որ տարածված էր այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի՝ չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ երթուղին կամ բացում էին, կամ առնվազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն»:

Երկրորդ նախագահը կրկին բարձրաձայնեց նախկինում արդեն հնչեցրած իր կասկածն այն մասին, թե ինչո՞ւ Արցախի նախագահական նստավայրի վրա Ստեփանակերտում, 300 մետր շառավղով, ոչ մի արկ չի պայթել, անգամ այդ շենքի վրա մեկ ջարդած ապակի չի եղել, երբ Ստեփանակերտը հրթիռակոծվում էր։

«Ինձ համար անհասկանալի է, որ այդ քանակով մեր շարասյուները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքեր չհասած: Կարող էր լինել 1-2 դեպք, բայց այսպիսի սիստեմի վերածված գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում: Ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին: Արայիկ Հարությունյանն այն ժամանակ հայտարարում էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել: Ես կարծում եմ, որ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ժամանակ մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը: Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Զաբուղի կամուրջ ոչնչացնել, և այդ շենքը չեն կարողացել թիրախավորե՞լ: Դա ծիծաղելի է, այդպես չի լինում: Կան մեծ կասկածներ, որոնք մինչև չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,- ասաց երրորդ նախագահը:

Մանրամասները՝ քիչ անց՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031