Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը, որին ներկա գտնվեցին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բարսելոնայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Խաչքարը և եկեղեցու խորանը զարդարող հայ նկարիչների կողմից նկարված՝ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր սրբապատկերները նվիրաբերվել են Բարսելոնայում բնակվող Մայիլյանների ընտանիքի կողմից։
Արարողությանը նախորդեց Սուրբ Պատարագը, որը մատուցեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Կարդացեք նաև
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն