Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցի վերաբերյալ վերջին շրջանում Հայաստանից հնչող դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
«Ինչպես հայտնի է, մենք պատրաստակամություն ենք հայտնել կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա և բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմ գործընթաց է, և վերջին դրական ազդակները մյուս կողմից հույսեր են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման ուղղությամբ»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ