Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալները պետք է խոսեն»․ Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2021 12:54

«Այս մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր ակնարկներ՝ պատերազմում պատասխանատվության և մեղավորության մասին։ Իհարկե, փորձելու են ամբողջ մեղքը բարդել մեր բանակի և գեներալների վրա», – այսօր այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոստովանելով, որ սա այն դեպքը չէ, որ ինքը ոգևորված է պատերազմի ժամանակ բանակի գործողություններով, բայց այս պատերազմում բանակին մենակ են թողել։

Հիշեցնենք, անորակ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պետությանն առանձնակի խոշոր չափերի վնաս պատճառելու կասկածանքով օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նրա նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը, որը չորս քրեական գործերով է անցնում, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Խոսքը մոտ երեք միլիարդ դրամի մասին է:

«Հիմա պետք է հասկանալ, թե այդ ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել։ Եթե նախաձեռնությունը եղել է գեներալներինը՝ այլ բան է, եթե կառավարության կամ վարչապետինը՝ մեկ ուրիշ հարց է։ Իսկ այժմ միայն փորձ է արվում ստեղծել ֆոն, որ պատերազմի այսպիսի արդյունքը կոռումպացված, թալանչի գեներալների մեղքն է»,- ասաց նա։

Երկրորդ նախագահը իշխանություններին խորհուրդ տվեց գեներալների կոռումպացված լինելու մասին մտածել այն ժամանակ, երբ հերոսների կոչումներով և շքանշաններով պարգևատրում են վերջիններին։

«Գեներալների վրա մեղքը բարդելու փորձ արվում է և արվելու է, պարզապես պետք է, որ գեներալները սկսեն խոսել և ճշմարտությունը պատմել»,- ամփոփեց Քոչարյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031