Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կմեկնարկեն թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն – 2021» զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան:
Զորավարժությունների նպատակն է զարգացնել գործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև:
Նկատենք, որ զորավարժությունները կսկսվեն տարածաշրջանում Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների ֆոնին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ