Վանաձոր համայնքի Նարեկացի թաղամասում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեց խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների՝ Արման Խաչատրյանի, Վահե Հովակիմյանի, Արեն Առաքելյանի, Արթուր Շեկոյանի։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ վանաձորցիներ։
Խաչքարի և կից պուրակի կառուցման բարերարներն են թաղամասի բնակիչներ Արեն Անանյանը և Կարեն Մաճկալյանը։
Հավերժ փա՛ռք ձեզ, քաջարի՛ զինվորներ։
Լոռու մարզպետարան