Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարգևավճարների մասով խնայած գումարներով քաղաքապետարանը բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել

Հոկտեմբեր 04,2021 12:04

Արթուր Հովհաննիսյանը մեկն է երևանաբնակ այն տղաներից, որոնք կենաց-մահու կռիվ տվեցին թշնամու դեմ: Պատերազմը փոխեց 20-ամյա հերոսի կյանքը, բայց նպատակները չփոխվեցին: Արթուրը ոտքի կանգնեց և դեռ շատ անելիքներ ունի:

«Ամուսնացա, շուտով կծնվի երեխաս, աշխատանքի եմ տեղավորվել ու շարունակում եմ ապրել կյանքս: Այնպես չի, որ մարդ ոտք չունի կամ ձեռք չունի, որը կարող է իր համար խնդիր առաջացնել. հաստատ իրենը գտնելու է իր կյանքում: Ուրեմն, պետք էր, որ ապրեր, ուրեմն, անելիք ուներ»,- ասում է Արթուրը:

Երևանում վերսկսված վերելակների փոխարինումն այս տարի հատուկ նպատակ ունեն: Նոր վերելակներ են տեղադրվում առաջին հերթին այն շենքերում, որտեղ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներ են ապրում։ Ծրագրի նպատակն որոշակիորեն թեթևացնել նրանց հոգսը։

«Շատ կոնկրետ ծրագրի վրա են ծախսվելու այն գումարները, որոնք խնայվել են պարգևավճարների մասով: Երևանի քաղաքապետարանն իր աշխատակիցների խնայած գումարներով հասցե առ հասցե բոլոր բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել, կկահավորենք մուտքերը, մի խոսքով՝ կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել: Լուծելու ենք խնդիրները կետային, լուծելու ենք ամբողջովին»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերելակների փոխարինմանը զուգահեռ՝ քաղաքը ևս մեկ կարևոր խնդիր ունի. հարմարավետ պայմաններ ապահովել հերոսների բնակարաններում: Այս նախաձեռնությունը ևս գործնական ընթացք է ստացել:

«Պատերազմից հետո առաջին կառույցներից մեկը, որ դիմեց մեզ, թե՝ ինչով կարող են մեր վիրավոր տղաներին օգնել, Երևանի քաղաքապետարանն էր: Եղան բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյունքում սկսեցինք երկու ուղղությամբ աշխատել: Առաջինը՝ տղաների կենցաղային պայմանների հարմարեցումն էր հաշմանդամությանը և բարեկարգումն էր բնակարանների, և երկրորդ ծրագիրը հոգեբանական և հոգեբուժական աջակցությունն էր: Չորս վիրավոր զինվորի կենցաղային պայմաններ են բարելավվել, և կարողացել ենք շուրջ 380 վիրավոր զինվորի տրամադրել հոգեբանական աջակցություն»,-նշում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

«Քանի որ 54 վերելակ արդեն այս տարի նախատեսել էինք, մենք հենց այդ վերելակների հասցեները գնահատեցինք և հենց այդ հասցեներից ընտրեցինք տան հարմարեցումը, որպեսզի ծրագիրն առավել ամբողջական դառնար. վերելակը փոխվեց, տունը հարմարեցվեց, նույն շենքերի թեքահարթակների խնդիրը լուծեցինք, դրանից հետո որոշեցինք այդ տղաների հետ զբաղվածության խնդրով զբաղվել: Համագործակցությունն այնքան է կարևոր, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը իրավիճակը համալիր է գնահատում և խնդիրներին ծանոթ է, իսկ վերհանված խնդիրներով ավելի ճիշտ կլինի արդյունավետ ծրագրեր կազմելը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Մենք, որպես ՀՀ ամենամեծ համայնք, բնականաբար, պետք է փորձեինք ինչ-որ ձևով հնավարորինս արագ արձագանքել, և սրանք այն ծառայություններն են, որոնք լավագույնս կարող են իրականացվել տվյալ ոլորտում փորձ ունեցող կազմակերպությունների հետ: Մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որոնցով կկարողանանք համայնքի համար շարունակական և ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնել և ընդլայնել դրանք»,- ընդգծում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը:

Երևանի բազմահարկերում տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։ Հարկ է նշել, որ 2019-2020 թթ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով մայրաքաղաքում փոխարինվել է 520 վերելակ: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս 54-ով:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած երևանցիներին աջակցելու սոցիալական ծրագրերը տարբեր են, նպատակը դրանց շրջանակը ընդլայնելն է: Քաղաքային իշխանությունն իր ողջ ներուժով ու ենթակառուցվածքներով անցել է գործի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031