Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ վերաքննիչը չբավարարեց նրա բողոքը

Հոկտեմբեր 04,2021 11:56

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը․ պաշտպանական թիմի բողոքը մերժվել է, այսինքն՝ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք, որից հետո կքննարկենք նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում այլ խափանման միջոցի կիրառման համար միջնորդության ներկայացման հարցը։ Գրավի մասին  է խոսքը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ այս պահին չեն կարող մանրամասնել, թե ինչ նոր հանգամանքի մասին կարող է խոսք լինել․ «Ի հայտ չգալու պայմաններում, բնականաբար, դատարանին չենք ծանրաբեռնի»։

Պաշտպանը նշեց, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է որպես ապօրինի։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031