Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ոստիկանը 8 անգամ կրակել և կյանքից զրկել է ամուսնու դեմ բողոք ներկայացնելու համար բաժանմունք եկած կնոջը. JAMnews

Հոկտեմբեր 04,2021 11:33

JAMnews. Բաքվի ոստիկանական բաժանմունքում ոստիկանության սերժանտ Իսմայիլ Մամեդովը սպանել է իր 27-ամյա կնոջը՝ Խանըմ Մամեդովային, որը եկել էր ամուսնու դեմ բողոքելու։ Այս սպանությունը բողոքի ալիք է առաջացրել ադրբեջանական հասարակությունում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք սատարում են մարդասպանին։

Ի՞նչ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Բաքվի Նիզամիի թաղամասի №24 ոստիկանական բաժանմունքում սպանություն է տեղի ունեցել։

27-ամյա Խանըմ Մամեդովան ոստիկանական բաժանմունք էր եկել՝ իր ամուսնու դեմ դիմում գրելու, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կինը բողոքել էր, որ ամուսինն իրեն հաճախ ծեծում է։ Այս մասին ոստիկանության աշխատակիցները հաղորդել են նրա ամուսին և իրենց գործընկեր, սերժանտ Իսմայիլ Մամեդովին։

Բաժանմունք ժամանելով՝ Իսմայիլ Մամեդովը կնոջ վրա կրակել է իր տաբելային զենքով և սպանել։ Նշվում է, որ Մամեդովը կնոջ վրա կրակել է ութ անգամ։

Դրանից անմիջապես հետո Իսմայիլ Մամեդովը հանձնվել է իրավապահ մարմիններին։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Հասարակության արձագանքը

«Ադրբեջանում «արժեքների» այլանդակ համակարգ գոյություն ունի։ Եվ որպես հասարակության մի մասը՝ ոստիկանությունը նույնպես հավատարիմ է այդ համակարգին։ Հարց է առաջանում, թե ինչու է ոստիկանը սպանել կնոջը, որը եկել էր նրա դեմ բողոքելու։ Որովհետև նա չի դիմացել այդ խայտառակությանը։ Որովհետև վստահ է, որ իր գործընկերները նույնպես այդ արժեքային համակարգի կրողն են։ Նրանք օրենքի պահապանի մտածողություն չունեն, նրանք «գողականի» մտածողություն ունեն։

Ավտոկրատական կառավարությունը գիտի այդ արժեքային համակարգի մասին և ժամանակ առ ժամանակ այն օգտագործում է իր հակառակորդներին վարկաբեկելու համար։ Կամ ինտիմ տեսանյութերով, կամ այլ միջոցներով։ Նրանք շատ լավ գիտեն, որ մարդիկ ոչ ոքի չեն դատապարտելու կոռուպցիայի, այլ հակաօրինական գործողությունների համար, իսկ սրա համար դատապարտելու են», — գրում է պատմաբան Ալթայ Գեյուշովը։

«Առաջին նորությունը, որ կարդացի այսօր առավոտյան, ոստիկանական բաժանմունքում կնոջ սպանությունն էր։ Վախենում եմ պատկերացնել, թե ամուսինն ինչ է նրա հետ արել տանը, եթե իրեն նման վարք է թույլ տվել ոստիկանական բաժանմունքում։ Թե ինչ է նա վերապրել ոստիկանություն գալուց առաջ։

Հնարավոր է, որ այժմ մյուս ոստիկանները, մյուս բռնարարներն այդ դեպքը տանն օրինակ են բերում իրենց կանանց։ Ասում են, որ չկա այդպիսի վայր, ուր նրանք կարող են գնալ, իսկ եթե հանկարծ «նյարդերը տեղի տան», կարող են սպանել կանանց ոստիկանական բաժանմունքում։

Այսօրվա դեպքն Ադրբեջանի իրավապահ համակարգի, տուժած կանանց նկատմամբ վերաբերմունքի, երկրում կանանց դեմ բռնության հարցի դեմքն է։

«Սա է Ադրբեջանը։ Կանանց սպանությունները քաղաքական են», — գրում է ֆեմինիստ Գյուլնարա Մեհթիևան։

Սակայն կան նաև մարդիկ, որոնք սոցցանցերում սատարում են մարդասպանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031