Օսլոյում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Արման Ավագյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ 1/8 եզրափակչում իրեն պարտության մատնած իրանցի ըմբիշը մտավ եզրափակիչ:
Արմանը առաջին սփոփիչ գոտեմարտում կհանդիպի իտալացի Արոն Կանեվային եւ հաջողության հասնելու դեպքում՝ նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Սայֆեդին Ալեկմայի հետ: Եվ եթե այստեղ էլ հաղթի, բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նիկա Կենչաձեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ