Լրահոս
Օրվա լրահոսը

Գարգառի հացի գաղտնիքը

Հոկտեմբեր 04,2021 12:00

Լոռու մարզի Գարգառ գյուղը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, ոչ ավանդական բույսերի մշակությամբ, պատմամշակութային կոթողներով եւ իհարկե՝ ավանդական փռի հացով: Ասում են` գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները եւ Հարությունյանները: Գարգառը (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ), հիմնադրվել է 1790-ական թվականներին։

Գյուղ մտնելուն պես աչքի են ընկնում մայթեզրին դրված բանջարաբոստանային կուլտուրաները եւ այդ ամենի կողքին՝ Գարգառի այցեքարտ դարձած ավանդական փռի հացը: Գյուղի մեծերից հացի մասին մի գեղեցիկ ավանդություն է հասել մեզ:

Ասում են՝ ժամանակին Գարգառի Հացավան թաղամասում խորհրդավոր մի կին է ապրել, նա ամեն օր համ ու հոտով, թարմ ու անուշ հացեր է թխել: Թխել է գիշերով, միայնակ, քթի տակ ցածրաձայն բարեմաղթելով ու օրհնելով հացը: Իր թխած հացից նա բաժին է հանել գյուղի բոլոր նորապսակներին՝ ի նշան երջանկության: Վկայում են, որ այդպես էլ երջանկություն չգտած կնոջ բուրավետ մաղթանքը իրականություն է դարձել: Իր հացից նա բաժին է հանել նաեւ գյուղի բոլոր աղջիկներին, որպեսզի նրանք էլ գտնեն իրենց երկրորդ կեսին:

80-ամյա Ասյա տատիկը, որն ապրում է Գարգառում, մեզ պատմեց, որ առավոտ կանուխ ամեն օր արթնանում է, խմորն անում, փուռը վառում եւ հաց թխում: Նա նաեւ ասաց, որ ամեն անգամ հաց թխելիս օրհնում է հացը եւ հաց գնողին. «Գարգառի հացն ուրիշ է, ուրիշ»:

Մարիաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսանկարները` Գարգառի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031