«Մոսկվա» կինոթատրոնում 18-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:
Բացման ֆիլմն էր իսրայելցի ճանաչված կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը»: Լապիդը, որին հանձնվեց «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը, Բեռլինի «Ոսկե արջի» դափնեկիր է, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը «Փարաջանովյան թալեր» հանձնեց մեկ այլ վարպետի՝ աշխարհահռչակ Փոլ Շրեյդերին:
Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ թեեւ դժվար է հայ ժողովրդի հետ կատարվածից հետո ուշքի գալը, բայց պետք է շարունակել փառատոնը, շարունակել ֆիլմեր նկարել, որովհետեւ կինոն հզոր զենք է, որով կարող ես աշխարհին պատմել քո երկրի մասին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ