ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում դրվագներ է հրապարակել Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից։
«Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետեւ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են, և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»։։