Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի վերականգնման համար տեւական ժամանակ է պետք. Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 03,2021 21:54

«Բանակը վերականգնել հնարավոր է, բայց դրա համար տեւական ժամանակ է պետք: 1-2-3 տարին բավարար չէ, հատկապես, որ գնալով մեր զինված ուժերը չեն վերականգնվում եւ դա իմ կշտամբանքը բանակին չի վերաբերվում, իմ կշտամբանքը վերաբերվում է  բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կարծիքով քաղաքականություն են վարում, քաղաքականություն են վարում նաեւ ԶՈւ վերականգնման, զարգացման ուղղությամբ, բայց իրականության մեջ նրանք չգիտեն` ինչպես դա անել եւ, ընդհանրապես, զինված ուժերից կիլոմետրերով հեռու են»,- «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով համաժողովի «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի՝ բանակի վերականգնման հնարավորությունների մասին հարցին:

Նախագահ Սարգսյանը քննադատել է բանակի օպտիմալացման՝ գործող իշխանության քաղաքականությունը, մասնավորաբար, ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասով: Ըստ նրա, երկու տարին օպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի զորակոչիկը դառնա զինվոր, իսկ զինվորը դառնա հայրենիքի պաշտպան. «Թվում է, որ 2 տարին երկար ժամանակահատված է, բայց էդ 2 տարուց 6 ամիսը միայն ուսումնական ժամանակահատված է, հաջորդ կես տարին հմտանալու ժամանակահատված է, զինվոր դառնալու ժամանակահատված է եւ մի տարի ընդամենը ծառայում են հայրենիքին, մի տարի մասնագիտացված ձեւով կարող են վարել իրենց ծառայությունը: Երբ որ իրենք ասում են պրոֆեսիոնալ բանակ, հո իրենք չեն հասկանում` ինչ է պրոֆեսիոնալ բանակը, իրենց կարծիքով` պրոֆեսիոնալ բանակը զորակոչային տարիքի անձանց բացակայությունն է զինված ուժերում, այդպիսի բան չի կարող լինել»:

Մինչ 2018 թվականն ինչ-որ կար, ըստ բանախոսի, 30 տարվա, մարդկային ջանքերի, նյութական միջոցների արդյունք էր եւ եթե վաղվանից ամեն ինչ փոխվի, մեզ դեռ երկար ժամանակ է պետք՝ բանակը վերականգնելու համար, հատկապես, երբ այն ժամանակ հնարավորություն է եղել սովետական բանակից մնացած ռազմատեխնիկական օգտագործելու. «Հիմա ամբողջ մեր ռազմական տեխնիկան մսխվել է, որքան որ ես տեղյակ եմ, համենայնդեպս այն թվերը, որոնք հրապարակվում են եւ ՊՆ-ի կողմից չեն հերքվում, նշանակում է, որ իրականություն է դա: Եվ կախված նրանից թե ովքե՞ր կլինեն վերականգնողները, այդ ժամանակը կամ շատ կերկարի կամ կարճ կտեւի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031