Մեղրի համայնքի Կուրիս բնակավայրում ընտրողների հետ հանդիպմանը միմյանց հետ հանդիպեցին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների Մեղրի համայնքի ավագանու թեկնածուները։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել են «Ազատական», «Ապրելու երկիր», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Ապրելու երկիր» կուսակցության Մեղրի համայնքի ավագանու ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանը նախ Գուդեմնիս բնակավայրում նկատելով իշխանության թեկնածուներին, փոխեց ծրագիրը եւ շարժվեց Կուրիս։
Գուդեմնիսից հետո «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արարատ Թումանյանն ու մյուս թեկնածուները շարժվեցին դեպի Կուրիս, որտեղ նախատեսված էր հաջորդ հանդիպումը։ Պարզվեց, որ Կուրիսի ընտրողների հետ արդեն իսկ հանդիպում են «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Արարատ Թումանյանը Արմեն Հայրապետյանից ներողություն խնդրելով միացավ հանդիպմանը։ «Կարծում եմ միմյանց չպիտի խանգարենք, Դուք ներկայացրեք Ձեր ծրագիրը, հետո ես մերը կներկայացնեմ»,-ասաց Արարատ Թումանյանը։
Արմեն Հայրապետյանը արձագանքեց՝ «հաստատ չենք խանգարի», եւ Արարատ Թումանյանին տվեց իր ընտրական բուկլետը։
«Անպայման կծանոթանամ, հետաքրքիր է»,-ասաց իշխող կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Արարատ Թումանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ի դեպ նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների հետ հանդիպմանը կուրիսեցները «Ապրելու երկրի» բուկլետներով էին։ Նրանց բաժանվեց նաեւ ՔՊ-ի բուկլետները, եւ ընտրողները հանդիպումը շարունակեցին երկու թեկնածուների բուկլետներով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ