Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաքին ուժերը Հայաստանում չեն ավարտել իրենց գործը». Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 03,2021 20:15

«Ես չեմ լսել որևէ պաշտոնական հայտարարություն ՀՀ սուվերեն տարածք Իրանի ցամաքային ուժերի կողմից զորքեր մտցնելու մասին: Եվ խիստ կասկածում եմ, որ Իրանի ղեկավարությունն այդպիսի պաշտոնական հայտարարություն կանի։ Որովհետև դա անթույլատրելի է և առանց ՀՀ իշխանությունների հրավերի, իսկ դրանում ես խիստ կասկածում եմ, անհնար է ուղղակի»,- «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով համաժողովի «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին ուղղված հարցը վերաբերվում էր համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, որ Իրանը կարող է առանց ՀՀ իշխանությունների համաձայնության զորք մտցնել ՀՀ տարածք:

«Որ ԻԻՀ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, միանշանակ է, և իրավունք ունեն, որովհետև Հայաստանն Իրանը աշխարհին կապող քիչ ուղիներից մեկն է։ ԻԻՀ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանում լինի կայունություն և որպեսզի Հայաստանում իշխեն ազգային ուժեր: Ոչ թե ազգայնական, այլ ազգային: Եվ չեմ կարծում, որ բանը կհասնի զորավարժություններից անդին»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ  արտաքին ուժերը Հայաստանում չեն ավարտել իրենց գործը։

«Քանի որ արտաքին ուժերը միաբևեռ չեին, հիմա ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ո՞ւմ կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, արդեն այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու: Չեմ ասում մեզ օժանդակելու են, բայց հակառակորդ չեն լինի: Լինելու են օբյեկտիվ։ Ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ այսօր որևէ օբյեկտիվ վերաբերմունք՝Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, չկա։ Եթե լիներ օբյեկտիվ, միայն մի բանի համար, միայն այն բանի համար, որ այսպես ասած վիրավորանքը, իսկ իրականության մեջ կոշտ քննադատությունը, քրեականացրել են ՀՀ-ում, բազմաթիվ կառույցներ՝ սկսած ԵԽ-ից, պիտի իրենց վերաբերմունքը ցուցաբերեին: Էլ չեմ ասում պատգամավորներին՝ առանց խորհրդարանի համաձայնության, անձեռնմխելիությունից զրկելը, էլ չեմ ասում դատական համակարգի՝ ամբողջովին ենթարկեցնելը: Եթե մենք սրանց արածի 10%-ն անեինք, երևի 10 հայտարարություն մեզ բաժին կհասներ։ Սա նշանակում է, որ դեռևս հանդուրժում են և սպասում են` իրենց ակնկալիքները կիրականանա՞ն, թե՝ ո՞չ։ Բայց մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, որովհետեւ ժամանակը մեր օգտին չի աշխատում»,- ասել է երրորդ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031