Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի U20 եւ U23 տարեկանների առաջնությունը: Տասը օր տեւած պայքարը եզրափակելու իրավունքը տրվել էր ավագ տարիքային խմբի գերծանր քաշային տղաներին, որոնց մեջ էր Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը:
Մեր ծանրորդը հանդես եկավ առավել քան վստահ եւ չեմպիոնական ոսկե մեդալները նվաճեց ինչպես պոկում՝ 206 կգ եւ հրում՝ 241 կգ վարժություններում, այնպես էլ երկամարտում՝ 447 կիլոգրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ