Օսլոյում (Նորվեգիա) մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնության երկրորդ օրը Հայաստանի ազգային հավաքականից պայքարի մեջ ներգրավվեցին 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը:
Թեւանյանը երկու հաղթանակ տոնելուց հետո հավասար գոտեմարտում մեկ միավորի տարբերությամբ զիջեց մոնղոլ մրցակցին, իսկ Ավագյանը որակավորման փուլում ուկրաինացուն պայքարից դուրս թողնելով՝ այնուհետեւ տանուլ տվեց իրանցուն:
Մեր երկու ըմբիշներն էլ բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կարող են ունենալ, եթե իրենց հաղթած ըմբիշները մտնեն եզրափակիչ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ