Ֆինլանդիայում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակում պայքարում են ծանր եւ գերծանր քաշայինները:
Մինչեւ 23 տարեկանների մինչեւ 109 քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը եւս երեքով հարստացրեց Հայաստանի հավաքականների ոսկե մեդալների հավաքածուն: Պոկում վարժությունում բարձրացնելով 176 կգ, հրումում՝ 207 կգ եւ երկամարտում արձանագրելով 383 կգ՝ Արսենը արժանացավ երկու փոքր եւ մեկ մեծ ոսկե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ