ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:
Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ