Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում անորակ զենք-զինամթերքը չի ընդունվել». Էդուարդ Շարմազանովը՝ Դավիթ Տոնոյանի կալանավորման մասին

Հոկտեմբեր 03,2021 15:18

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ ի համար անակնկալ է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը նոր է իմանում բանակում անորակ զենքի գնումների մասին եւ նոր է դրանց մասին բարձրաձայնում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս կալանավորումների տեսքով:

Հիշեցնենք, անորակ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պետությանն առանձնակի խոշոր չափերի վնաս պատճառելու կասկածանքով օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նրա նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը, որը չորս քրեական գործերով է անցնում, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Խոսքը մոտ երեք միլիարդ դրամի մասին է:

Այս աղմկահարույց գործում Էդուարդ Շարմազանովը ակնհայտ է համարում քաղաքական հնարքի տարրը. «Մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) թուրքերի հետ գնում է քարդաշության, նման ձերբակալություններով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել»:

ԱԱԾ-ի առաջին եւ երկրորդ հաղորդագրություններում նշված ժամանակային տարբերությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի, բավական խոսուն են. «Այն, ինչի մասին խոսվում է, կապ չունի  նախկին իշխանության հետ, թեեւ անհաջող քարոզ է տարվում իշխանության ներկայացուցիչների կողմից: Փաստը մեկն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում անորակ զենք-զինամթերքը ի պահ է տրվել եւ չի ընդունվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031