Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանի արտգործերի նախարարը 02 հոկտեմբերի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսության «Առաջին հայացք» (tv1.ir) ծրագրի հյուրն է եղել։ Նա իր խոսքերում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը համարել է «Ադրբեջանի տարածք»։
Թարգմանում եմ. «Ճանապարհը, որ նախապես Հայաստանի տրամադրության և գրավման տակ էր և բազում ոլորաններից հետո մեր բեռնատարներին հասցնում է Հայաստան, այժմ մասամբ անցել է Ադրբեջանի հսկողության ներքո։ Ոլորաններով հարուստ այս ճանապարհը երեք անգամ անցնում է Ադրբեջանի տարածքով. սա անհարմարություն է ստեղծում և Ադրբեջանը սահմանափակումներ և սակագներ է մտցրել»։
Նախարարը խոսել է նաև իրենց զորավարժությունների, Իսրայելի և վարձկանների վտանգի և Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցությունների մասին։ Նյութը վերցրել եմ Իրանի պաշտոնական լրատվական գործակալության՝ IRNA-ի կայքէջից։